ԵՄ-ն առաջին անգամ կֆինանսավորի զենքի համատեղ գնումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն առաջին անգամ հավանություն է տվել անդամ երկրների կողմից զենքի, այդ թվում՝ հրթիռների և զինամթերքի համատեղ գնումների ֆինանսավորմանը. դրանց մի մասը հետագայում կուղարկվի Ուկրաինա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Ընտրված հինգ ծրագրերն իրականացվում են «Եվրոպական պաշտպանական արդյունաբերության հզորացում՝ ընդհանուր գնումների հաշվին» (EDIRPA) մեխանիզմի շրջանակներում։ Նախաձեռնություններից յուրաքանչյուրի համար նախատեսվում է 60 մլն եվրո։ Բրյուսելում հայտնել են, որ ֆինանսավորման ընդհանուր գումարը կկազմի 300 մլն եվրո։

«Առաջին անգամ է, որ մենք ԵՄ բյուջեն օգտագործում ենք պաշտպանական արտադրանքի ընդհանուր գնումներում անդամ երկրներին աջակցելու համար», - հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրետե Վեստագերը:

Խոսքը հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի, ժամանակակից զրահամեքենաների և զինամթերքի ձեռքբերման մասին է։

Ինչպես պարզաբանել է AFP գործակալությունը, ներգրավվելու են երկրների խմբեր՝ մինչև ինը մասնակցով։ Ընդհանուր առմամբ, նախագծերում ներգրավված է շուրջ 20 անդամ պետություն, որոնցից մի քանիսն առաջին անգամ են մասնակցելու EDIRPA-ին։

«Ընդհանուր գնումները կամրապնդեն ԵՄ անդամ երկրներում պաշտպանական պատրաստվածությունը», - արձանագրել են Բրյուսելում:

Որոշումներն ուղղված են պաշտպանական կարողությունների «կրիտիկական բացերը» վերացնելուն, որոնք խորացել են, մասնավորապես, Ուկրաինա պաշտպանական արտադրանքի տեղափոխման արդյունքում։

Ընտրված նախագծերի մեծ մասը նախատեսվում է Ուկրաինայի համար զենքի, այդ թվում՝ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի և զինամթերքի գնման համար։

EDIRPA-ի նախագծերի ընտրությունը կատարվել է մարտին Եվրահանձնաժողովի մրցույթի արդյունքներով։

Հայերեն Русский

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP