Կառավարությունը հաստատեց Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը հաստատեց Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության նոյեմբերի 15-ի նիստում։

«Քննարկմանն է ներկայացված Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է հաստատել Ոստիկանության ոլորտի բարեփոխումների իրականացման ռազմավարության և 2024-2026 թվականների կտրվածքով գործողությունների ծրագիրը։

Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության նախորդ նվաճումները, քաղված դասերը, անկախ փորձագիտական գնահատման արդյունքները, իրականացվել են ծավալուն ֆոկուս խմբային քննարկումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և երիտասարդների հետ՝ ապահովելով նախագծի շուրջ լայն հանրային կոնսենսուս», - նշեց նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Վերջինիս խոսքով բարեփոխումների 2024-2026 թվականների շրջափուլի անհրաժեշտությունը պայմանավորված է Ներքին գործերի նախարարության կայացման, ծառայությունների որակի բարելավմամբ, նախարարության և ոստիկանության միջև ինստիտուցիոնալ կապի ամրապնդմամբ, ոստիկանության կառավարման սխեմայի և ֆունկցիոնալի ավարտական տեսքի բերմամբ, ոստիկանությունում մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մոտեցման ներդրմամբ։ 

«Հատկանշական է, որ բարեփոխումների իրականացման արդյունքներն արտացոլվում են նաև հանրային հարցումներով։ Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցմամբ՝ ոստիկանության աշխատանքից գոհ է հարցվածների 62 տոկոսը․ մեր խնդիրն է շարունակել ջանքեր գործադրել վստահության մակարդակի բարձրացման ուղղությամբ», - նշեց  Ղազարյանը։

Նրա դիտարկմամբ՝ նախագծով հասցեագրվում են այնպիսի առանցքային ուղղություններ, ինչպիսիք են ոստիկանության կառուցվածքի և ֆունկցիոնալի ավարտական տեսքի ապահովումը, աշխատատեղերի համար նորացված նկարագրի սահմանումը, ոստիկանության արտաքին տեսքի նկարագրին միասնական տեսքի բերումը, ենթակառուցվածքի, տեխնիկական հագեցվածության լավարկումը, նախարարության և ոստիկանության կապի ամրապնդումը և այլն։ 

«Խորքային վերափոխման է ենթարկվելու ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարումը՝ բարձրացնելով ոստիկանությունում ծառայության գրավչությունը, խթանելով կանանց ներգրավումը, ամրապնդելով բարեվարքությունը, կառավարելով կոռուպցիոն ռիսկերը։ Բարեփոխվելու է կրթական միջավայրը, որի շրջանակներում ձևավորվելու է ՆԳՆ միասնական կրթահամալիրը, ներդրվելու է ոստիկանության համակարգի մուտք գործելու մեկ միասնական խողովակ, երաշխավորվելու է անձնակազմի շարունակական կրթությունը», - ասաց Վահե Ղազարյանը՝ նկատելով, որ ռազմավարության նոր մոտեցում է առաջարկվում հանրության օպերատիվ և արդյունավետ սպասարկման համար։

Բացի այդ, նախատեսվել է հանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի՝ 112-ի ստեղծում, որի շրջանակներում առանձին հեռախոսահամարներով 911, 102, 103 զանգերի սպասարկումը կդադարեցվի, և քաղաքացին իր կանչի սպասարկումը կստանա մեկ հեռախոսահամարով՝ արագ սպասարկմամբ։

«Կարևորում եմ այն, որ ռազմավարությունը շոշափում է նաև հանցավորության կանխարգելման թեման՝ նախատեսելով հանցավորության կանխարգելման համալիր գործողությունների ծրագրի մշակում։ Գործարկվելու է ոստիկանության հենասյունային վերջին ուղղությունը՝ Ոստիկանության գվարդիան։ Ռազմավարությունն անդրադառնալու է նաև մարդու իրավունքների պաշտպանության որոշ զգայուն հարցերի՝ նախատեսելով վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերի արձանագրման մեխանիզմի ներդրում, ոստիկանության բաժինների տեսահսկման միասնական համակարգի ներդրում, անձնական տվյալների պաշտպանության իրավունքի ապահովման արդյունավետության բարձրացում», - ասաց Վահե Ղազարյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ այս բոլոր գործողություններն ապահովելու են ինչպես արդեն իսկ արձանագրված հաջողություններն, այնպես էլ նոր արդյունքների գրանցումը։  

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, արձագանքելով նախագծին, շատ կարևոր համարեց ռազմավարությամբ իրականացվելիք բարեփոխումների պատշաճ իրագործումը։

Հայերեն Español

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում