Սի Ծինփինը լատինամերիկյան իր շրջագայությունը մեկնարկել է Պերուում Չինաստանի ֆինանսավորած նավահանգստի բացմամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նոյեմբերի 14-ին մեկնարկել է իր մեկշաբաթյա այցը Հարավային Ամերիկա՝ Պերուում բացելով հսկայական խորջրյա նավահանգիստը, որի մեջ Պեկինը 1,3 միլիարդ դոլարի ներդրում է կատարել՝ ձգտելով ընդլայնել առևտուրն ու իր ազդեցությունը մայրցամաքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Սի Ծինփինը կմասնակցի Լիմայում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին, այնուհետև կմեկնի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Մեծ 20-յակի գագաթնաժողովին, որը կհամատեղի Բրազիլիա պետական այցի հետ։

Չինաստանի ղեկավարը և Պերուի նախագահ Դինա Բոլուարտեն Չանկայի նավահանգստի բացմանը մասնակցել են տեսակապի միջոցով, ինչպես նաև ստորագրել են փաստաթուղթ գործող ազատ առևտրի համաձայնագիրն ընդլայնելու շուրջ։

Պերուական El Peruano պետական թերթում հրապարակված հոդվածում Սի Ծինփինը հայտարարել է, որ Չանկայի նավահանգիստը տարեկան 4,5 միլիարդ դոլարի եկամուտ կբերի, կստեղծի ավելի քան 8000 աշխատատեղ և կկրճատի Պերու-Չինաստան երթուղու լոգիստիկ ծախսերը 20%-ով։

Հայերեն English

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին