ԱրարատԲանկը և Սինգապուրի GFTN-ը ստորագրել են թվային վերափոխման փոխըմբռնման հուշագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱրարատԲանկ ԲԲԸ-ն և Սինգապուրի Ֆինանսների և տեխնոլոգիաների համաշխարհային ցանցը (GFTN) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ միտված Բանկի թվային հնարավորությունների և ֆինտեխ ենթակառուցվածքների զարգացմանը։

Համագործակցության նպատակն է ԱրարատԲանկը դարձնել թվային առաջադեմ ֆինանսական հաստատություն՝ շեշտադրելով ֆինտեխ նորարարությունը, թափանցիկության բարձրացումը և տեղական ու անդրսահմանային կապերի ընդլայնումը։ Գործընկերությունը նաև կարևորում է ԲՍԿ չափանիշներին համահունչ պատասխանատու վարկավորման գործելակերպը՝ նպաստելով զրոյական արտանետումների համաշխարհային անցմանը։

Սինգապուրի կենտրոնական բանկի կողմից հիմնադրված Ֆինանսների և տեխնոլոգիաների համաշխարհային ցանցը Բանկին կտրամադրի խորհրդատվական ծառայություններ և իր ցանցին հասանելիություն՝ վերջինիս աջակցելով թվային վերափոխման ճանապարհին։

Համագործակցության մեկնարկի շրջանակներում ԱրարատԲանկի գործադիր տնօրենի տեղակալ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Սինգապուրում կայացած «Insights» ֆորումին՝ «Թվային ներառականության ապագան զարգացող երկրներում. ներդրումային հնարավորություններ» կլոր սեղան քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպվել էր Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Սինգապուրի կենտրոնական բանկի կողմից։

ԱրարատԲանկի պատվիրակությունը՝ կազմված Բանկի Խորհրդի, Վարչության անդամներից և առանցքային ստորաբաժանումների ղեկավարներից, մասնակցել է նոյեմբերի 4-5-ը Սինգապուրում կայացած «Insights» ֆորումին և նոյեմբերի 6-8-ը անցկացված Ֆինտեխ ֆեստիվալին։ Հրավերով ֆորումը համախմբել է 2,300-ից ավելի քաղաքականություն մշակողների, կարգավորողների, ներդրողների և ոլորտի առաջատարների՝ 40 կլոր սեղան քննարկումների շրջանակներում, իսկ Ֆինտեխ ֆեստիվալին մասնակցել է 134 երկրից և տարածաշրջանից 65,000 ներկայացուցիչ։ Ֆորումի ընթացքում քննարկվել են ֆինանսական ենթակառուցվածքների ապագայի և զրոյական արտանետումների համաշխարհային նպատակներին հասնելու ուղիները։ 

Հայերեն English

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով