Հայաստան

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը ծառայողական մեքենա չի ունենա

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը ծառայողական մեքենա չի ունենա

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն այլևս ծառայողական մեքենա չի ունենա: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի քննադատությանը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի՝ ծառայողական մեքենա ունենալու վերաբերյալ՝ վարչապետն ասաց, որ պատգամավորի ելույթից հետո այդ թեմայով գրել է Երևանի քաղաքապետին: 

«Եվ քաղաքապետն ասաց՝ կարծում է, որ նա չունի ծառայողական մեքենայի կարիք: Եվ նա չի ունենա ծառայողական մեքենա»,-ասաց վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ կառավարության ծառայողական մեքենաներին՝ շեշտելով, որ դրանց թիվը 20 տոկոսով կրճատվել է, բայց դա էլ բավարար չէ։ 

Ընդդիմադիր պատգամավորն ԱԺ-ում հիշեցրել էր, որ դեռ 2016 թվականին Նիկոլ Փաշինյանը, ով այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր էր, քննադատել էր, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա են տվել, այսօր նույն վարչության պետը ևս ծառայողական մեքենա ունի:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում