Քաղաքականություն

Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով ՀՀ-ից դուրս հայրենիք և պետություն չի փնտրում. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով ՀՀ-ից դուրս հայրենիք և պետություն չի փնտրում. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով Հայաստանի Հանրապետությունից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակից ելույթում:  

Վարչապետն ասաց, որ հատկապես վերջին տարիներին տասնյակ անգամ կարդացել է Անկախության հռչակագիրը: «Եվ եկել եմ մի սարսափելի եզրակացության, որ այդ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ: Եվ սա մեր ամենամեծ խնդիրն ու ողբերգությունն է»,-ասաց նա: 

Անդրադառնալով իր իսկ բարձրացրած հարցին, թե որն է իրական Հայաստանը և ով է իրական Հայաստանի քաղաքացին, Փաշինյանն ասաց․ «Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից (խմբ.-ցույց է տալիս Հայաստանի քարտեզը) դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը  փնտրել, փնտրել, փնտրել է ու գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում