Սպորտ

Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում երկրորդ տեղում է

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում երկրորդ տեղում է

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարին զիջում է կես միավորով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Հայաստանից հաղթանակ տոնեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը: Միավորը կիսեցին Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Էմին Օհանյանը, Էրիկ Գասպարյանը, Մամիկոն Ղարիբյանը:

6-րդ տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը 5 միավորով մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է: Առաջատարը 5,5 միավորով սերբ Ալեքսանդր Ինջիչն է:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Մոնտենեգրոյում: Մրցաշարը, որին  մասնակցում է 170-ից ավելի շախմատիստ, բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի  նոյեմբերի 19-ին:

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում