Իրավունք

ՄԻՊ-ը և մարզպետը քննարկել են Սյունիքում մարդու իրավունքներին ոլորտի խնդիրները

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը և մարզպետը քննարկել են Սյունիքում մարդու իրավունքներին ոլորտի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 13-ին Կապանում հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, քննարկվել են մարդու իրավունքներին վերաբերելի մարզում առկա խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Անահիտ Մանասյանը բարձրաձայնել է նաև այս օրերին Սյունիքի մարզում քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից իրեն ներկայացված խնդիրները:

Ըստ աղբյուրի՝ Պաշտպանն ընդգծել է Սյունիքի մարզպետի հետ ձևավորված կառուցողական աշխատանքը, ինչի արդյունքում, արձանագրված մի շարք խնդիրներ արագ ստանում են իրենց լուծումները:

«Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է: Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի շրջանակում արձանագրում ենք մի շարք խնդիրներ, որոնք տարաբնույթ են: Այս համատեքստում կարևորում եմ տարածքային կառավարման մարմինների հետ արդյունավետ աշխատանքը, ինչի շնորհիվ խնդիրները կարող են արագ ստանալ իրենց լուծումները: Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար իրավունքների իրացման պատշաճ համակարգ գործի»,- ասել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանն իր հանձնառությունն է հայտնել քննարկված հարցերը մանդատի շրջանակում լուծելու տեսանկյունից:

Նշվում է, որ Պաշտպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի վրա ազդեցություն ունեցող համակարգերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում