Սպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականի բասկետբոլիստը հանդես կգա Ուրուգվայում

1 րոպեի ընթերցում

Աշխարհի առաջնության ընտրական փուլ. Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի  Ալբանիայի դեմ երևանյան հանդիպումը 
File name: HM2_8449.JPG
Աշխարհի առաջնության ընտրական փուլ. Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի Ալբանիայի դեմ երևանյան հանդիպումը File name: HM2_8449.JPG

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի հավաքականի առաջատարներից Անդրե Սփայթ-Մկրտչյանը նոր ակումբ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացող Անդրե Սփայթ-Մկրտչյանը տեղափոխվել է Ուրուգվայ: Մկրտչյանը պայմանագիր է ստորագրել «Բիգուա դե Վիլյա Բիառից» ակումբի հետ:

Նա մինչև այս հանդես էր գալիս մեքսիկական «Միներոս» ակումբում, որտեղ 20 խաղում միջինը հավաքել է 16.6 միավոր։

Սփայթ-Մկրտչյանը կրկին վերադառնում է Հարավային Ամերիկա, որտեղ մինչ այդ հանդես էր եկել Արգենտինայի «Օբրաս» ակումբում՝ 2023-24 մրցաշրջանում` դառնալով առաջնության ամենաշատ միավոր վաստակած խաղացողը՝ միջինը 18.5 միավոր։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում