Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային պաշտոնում վերընտրվելու առիթով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր երկու պետությունների և ժողովուրդների: 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: 

Հայերեն العربية English فارسی ქართული Русский 中文

Միքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

Հրազդանի «Firebird AI» կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ Թադևոսյան

Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկը

Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառում Եվրամիություն վերադառնալու տարբերակը

Հայաստանի համար պղինձը նույն նշանակությունն ունի, ինչ որոշ երկրների համար՝ նավթը․ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի օգտակար հանածոների բաժնի վարիչ

ԱՄՆ-ն պաշտոնապես ավարտել է Իրաքում իր ռազմական առաքելությունը

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,6 միլիարդ դրամ

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է «ՇԱԲՈՅԱՆ ոչ ֆորմալ երիտասարդական հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ

Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters