Քաղաքականություն

ԱԺ-ն չընդունեց Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը․ իշխող ուժը չմասնակցեց քվեարկությանը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն չընդունեց Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը․ իշխող ուժը չմասնակցեց քվեարկությանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը չընդունեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած հրատապ քննարկմանը ներկայացված «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկմանն առնչվող «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը քվեարկությամբ ստացավ 30 կողմ ձայն, կողմ քվեարկեց միայն ընդդիմությունը:  Իշխող ուժը քվեարկությանը չմասնակցեց։ 

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի տպավորությամբ՝ ընդդիմությունը գերիների հարցով քննարկում է հրավիրել քաղաքական նպատակներով: Ըստ նրա՝ հայ գերիները կվերադառնան, թե ոչ, կախված է ոչ թե նիստից ու ներկայացված հայտարարությունից, այլ Հայաստանի դիվանագիտական աշխատանքից:  

Քվեարկության դրված հայտարարության մեջ նշվում էր, որ Հայաստանի խորհրդարանը պետք է միջազգային դերակատարների ուշադրությունը կենտրոնացնի Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների, ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ: Հայտարարության մեջ նաև շեշտվում էր, որ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր հայ գերիներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում