Սպորտ

Շախմատիստներ Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ԵԱ-ի առաջատարներին զիջում են կես միավորով

1 րոպեի ընթերցում

Շախմատիստներ Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ԵԱ-ի առաջատարներին զիջում են կես միավորով

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանն, ով մինչ այդ 3 անընդմեջ հաղթանակ ուներ, պարտիան ավարտել է  ոչ-ոքի: Այս տուրում հաղթանակ են տոնել Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը:

Այժմ Ռոբերտ Հովհաննիսյանն ունի 3,5 միավոր և առաջատարներին զիջում է միայն կես միավորով: Նույնքան` 3,5 միավոր ունի նաև Արամ Հակոբյանը:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Մոնտենեգրոյում: Մրցաշարը, որին  մասնակցում է 170-ից ավելի շախմատիստ, բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի  նոյեմբերի 19-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում