Տնտեսություն

Տնտեսական աճը և անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը. ֆինանսների նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ու անվտանգային դիմադրողականության բարձրացումը գերառաջնահերթություն է կառավարության համար: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ լիագումար նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացմանը: 

Նա ներկայացրեց, թե ինչու է կառավարությունն առաջնային համարում երկրի դիմադրողականության բարձրացումը:  

«Տնտեսությունը ոչ թե հետ է ընթանում, այլ, հենվելով առկա ներուժի վրա, տեղափոխվում է զարգացման նոր մակարդակ և ամուր հիմքեր ստեղծում մեր երկրի կայուն առաջընթացի համար: Սա պատմական հնարավորություն է, որը չի դիտվել համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր: Այս իմաստով մենք պարտավոր ենք պահպանել և ստեղծել բարենպաստ միջավայր այդ ներուժի հետագա բարելավման համար: Մյուս կողմից, ներկա զարգացումները ստիպում են դիվերսիֆիկացնել և ամրապնդել անվտանգային համակարգերը: Հետևապես, երկրի տնտեսական ու անվտանգային դիմադրողականության բարձրացումը գերառաջնահերթություն է»,-ասաց Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ չնայած դժվարին մարտահրավերիներին և վերջին տարիների բարձր աճերից հետո տնտեսական ակտիվության տեմպերի բնականոն նորմալացմանը՝ ՀՀ տնտեսությունը դրսևորել է բավականին բարձր դիմադրողականություն:  

2024 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է 5.8 տոկոս, իսկ 2025 թվականին՝ 5.6 տոկոս: 

Նախարարը տնտեսության բարձր դիմադրողականության վկայությունը համարեց այն, որ ըստ գնահատականների՝ տնտեսության ներուժային աճը նախկին 4-4.5 տոկոս գնահատված միջակայքից աճել է՝ հասնելով 5-5.5 միջակայքի: Ի թիվս արտաքին գործոնների՝ այս առումով իրենց ազդեցությունն են ունեցել նաև ՀՀ կառավարության այնպիսի նպատակաուղղված քաղաքականությունները, ինչպիսիք են ենթակառուցվածքներում պետական ներդրումների շարունակական ավելացումը, տարբեր ապրանքային շուկաներում մրցակցության բարձրացումը, բիզնես միջավայրի բարելավումը և այլն: 

«Տնտեսական աճը և անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը: Մեր հայրենակիցներին պետք է հաղորդեն այն վստահությունը, որ հայրենիքն է աշխատանքի արդյունքը վայելելու և սեփական ստեղծագործական գաղափարները իրացնելու լավագույն վերջնակետը»,-ասաց Հովհաննիսյանը: 

Հայերեն English Español Français

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով վնասում է խաղաղ բանակցություններին. Թրամփ

Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

ՀՀ ԱԺ-ում անցկացվել է հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման հարցով քննարկում

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր