Չինաստան

Շանհայում անցկացված ցուցահանդեսին Հայաստանը մասնակցել է երկու առանձին տաղավարներով

2 րոպեի ընթերցում

Շանհայում անցկացված ցուցահանդեսին Հայաստանը մասնակցել է երկու առանձին տաղավարներով

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայում նոյեմբերի 5-10-ը նախագահ Սի Ծինփինի հովանու ներքո անցկացվել է «Չինաստան միջազգային ներմուծման» 2024-ի ամենամյա ցուցահանդեսը (CIIE)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանը ցուցահանդեսին մասնակցել է երկու առանձին տաղավարներով՝ ազգային եւ կոմերցիոն՝ ընդգծելով իր արտադրական ներուժը։ Ցուցահանդեսին մասնակցել է 158 երկիր՝ ընդգրկելով 367,000 քմ տարածք և 3496 ցուցադրող։

Հայաստանից մեկնած ընկերությունները ներկայացրել են ՀՀ արտադրական ծավալներն ու հնարավորությունները՝ նպաստելով նոր շուկաների բացահայտմանը և տնտեսական կապերի զարգացմանը։ Նման միջազգային միջոցառումները կարևոր են նոր համագործակցություններ հաստատելու և նոր ու կայուն շուկաներ գտնելու համար։

CIIE 2024-ի շրջանակում կնքվել են մի շարք կարևոր համագործակցության հուշագրեր՝ այդ թվում՝ «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի և Հայ-չինական բարեկամության զարգացման ասոցիացիայի միջև։ Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտոնյաներ, այդ թվում՝ Չինաստանում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ։ Չինական կողմը ներկայացնում էին տարբեր պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Շանհայի հայ-չինական բարեկամության ասոցիացիայի նախագահը:

Հուշագրերը նպատակ ունեն ամրապնդել հայ-չինական տնտեսական և մշակութային կապերը։

Նոր համագործակցություններ և հանդիպումներ նախատեսվում են նաև Հայաստանում՝ հայ-չինական գործակցության զարգացման ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում