Սպորտ

Ֆուտբոլի ազգային ընտրանին սկսում է մարզական հավաքը

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի ազգային ընտրանին սկսում է մարզական հավաքը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Նոյեմբերի 11-ին ժամը 18:00-ին հավաքականը կանցկացնի առաջին մարզումը: 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 26 ֆուտբոլիստ:

Սարգիս Ադամյանը ևս հրավիրվել էր հավաքական, սակայն չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով, իսկ Ստյոպա Մկրտչյանը նոր է ապաքինվել վնասվածքից և դեռևս վերականգնման փուլում է:
Նոյեմբերի 14-ին ժամը 21:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Ֆարերյան կղզիների հավաքականին, իսկ նոյեմբերի 17-ին արտագնա հանդիպում կանցկացնի Լատվիայի հավաքականի դեմ:  

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում