Ազգային փոքրամասնություններով բնակեցված չխոշորացվող համայնքների և խոշորացված համայնքների միջև ճեղքն ակնհայտ է. վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտում մեծ և խոշոր մասշտաբով բարեփոխումներ են իրականացվել, հատկապես համայնքների խոշորացման հարցում։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում տեղի ունեցած Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը նշեց, որ բազմաթիվ հարցեր դեռևս լուծման փուլում են, և այս հարցերն անպայման պետք է ստանան պատասխաններ։

«Ուզում եմ գոհունակություն արտահայտել այն վճռականության առիթով, որը մենք ունեցել ենք, ցուցաբերել ենք և, իհարկե, ակնհայտորեն ունենք տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար», - ասաց վարչապետը՝ խոսելով համայնքների խոշորացման մասին։

Փաշինյանը կիսվեց իր մտավախություններով՝ կապված ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների իրադրության հետ։ Նա նշեց, որ չխոշորացվող համայնքների և խոշորացված համայնքների միջև ճեղքն այսօր արդեն նկատելի է, ինչը կարող է առաջացնել լարվածություն։ 

Վարչապետն ընդգծեց, որ սուբվենցիոն համակարգում որոշակի փոփոխություններ են եղել, որոնք պետք է թույլ տան մեծացնել ազգային փոքրամասնությունների համայնքների սուբվենցիոն հնարավորությունները։

«Իմ մտավախությունն այն է, որ այդ միջոցներով էլ չենք կարողանալու այդ ճեղքը լրացնել, որովհետև այն շատ արագ տեմպերով մեծանում է։ Եվ քաղաքական լարվածությունն այն է, որ կարող է ինչ-որ պահի տպավորություն ստեղծվել, թե Հայաստանում ազգային փոքրամասնությամբ բնակչություն ունեցող համայնքների նկատմամբ կա խտրական վերաբերմունք, որովհետև այդ ճեղքը աչքի է զարնում հենց այսօր»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ այս հարցերը պետք է քննարկվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի համապարփակ ու արդարացի լուծումներ լինեն։

Հայաստանում խոշորացման չեն ենթարկվել միայն ազգային փոքրամասնությամբ բնակեցված 5 գյուղեր՝ Արզնի, Վերին Դվին, Ֆերիկ, Ֆիոլետովո, Շամիրամ։

Հայերեն Español

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել