Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Ռոբերտ Հովհաննիսյանն առաջատարներից է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթացքի մեջ է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային երեք տուրից հետո 3 հնարավորից 3 միավոր ունի Ռոբերտ Հովհաննիսյանն, ով 10 առաջատարների շարքում է: 2,5 միավոր է վաստակել Արամ Հակոբյանը, 2-ական միավոր ունեն Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Բենիկ Ագասարովը:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Մոնտենեգրոյում: Մրցաշարը, որին մասնակցում է 170-ից ավելի շախմատիստ, բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 19-ին: