«Ինտեր»-ն ու «Նապոլի»-ն չեն պարզել հաղթողին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Նապոլի»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղում հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: «Ինտեր»-ից գոլը խփել է Չալհանօղլուն, իսկ «Նապոլի»-ից` Մաքթոմինան:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը 25 միավորով 4-րդն է, իսկ «Նապոլի»-ն 26 միավորով առաջինը:
Կարդացեք հոդվածը` Русский