Վճարումների արդյունքում «Երևանի ավտոբուս» ընկերությունը 1 շաբաթվա ընթացքում հավաքագրել է 213 միլիոն դրամից ավելի գումար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել է 213 173 300 ՀՀ դրամ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
Հավաքագրված գումարից 57 802 200 ՀՀ դրամը կատարվել է էլեկտրոնային վճարումներով։
Գրառման մեջ շեշտվում է, որ նոյեմբերի 1-ին նախորդող 7 օրերին հավաքագրումը կազմել է 188 474 600 ՀՀ դրամ։
Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։