Սպորտ

Ֆուտբոլի ընտրանու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի Սուրեն Չախալյանը

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի ընտրանու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի Սուրեն Չախալյանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը առաջիկա երկու խաղերի համար կլինի Սուրեն Չախալյանը: 

«Արմենպրես»֊ի փոխանցմամբ՝ այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ 

«Նոյեմբերյան խաղերում Հայաստանի ազգային թիմը կգլխավորի մարզչական շտաբը, որը կգլխավորի Սուրեն Չախալյանը: Այնուհետ կնշանակվի նոր գլխավոր մարզիչ։ Գլխավոր մարզչի պաշտոնի համար այս պահին կան թեկնածուներ, որոնց հետ հիմա բանակցում ենք։ Տարբեր տրամաչափի մասնագետների հետ ենք բանակցում հիմա, սակայն այլ պարզաբանում չեմ տա այս առումով, քանի որ այն կարող է վնասել բանակցային գործընթացին»,֊ ասել է Արմեն Մելիքբեկյանը: 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը Fast Sport-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում են տարբեր թեկնածուների, որոնց թվում է նաև «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռաուլը, որն այս պահին մարզում է «Ռեալ»-ի երիտասարդական թիմը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում