Հայաստան

Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կկատարվի համահայկական աղոթք Բաքվում շինծու մեղադրանքներով պահվող գերիների համար

1 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կկատարվի համահայկական աղոթք Բաքվում շինծու մեղադրանքներով պահվող գերիների համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ նոյեմբերի 10-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում, հընթացս Սուրբ Պատարագի, կկատարվի համահայկական աղոթք արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես` Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Մայր աթոռի տարածած հաղորդագրության մեջ: 

Ամենայ Հայոց Հայրապետի կոչին ընդառաջ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսը (ԵԵԿ) հորդորել են իրենց անդամ եկեղեցիներին ու բոլոր բարի կամքի տեր մարդկանց նոյեմբերի 10-ին միանալու Հայաստանին և արցախահայությանը նվիրված աղոթքի օրվան։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում