Ցեղասպանությունը քաղաքական ակտ է և աշխարհաքաղական իրողության հետեւանք. Զորյան ինստիտուտ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ցեղասպանությունը քաղաքական ակտ է և աշխարհաքաղական իրողության հետեւանք, որի ծրագրման եւ իրագործման համար, ի թիվս այլ շարժառիթների, կարեւոր դեր ունեն նաեւ ոճրագործ պետության տնտեսական եւ տարածքային ծավալապաշտական նկրտումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Զորյան ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նաև ընդգծվում է, որ ինստիտուտում կրթությունը եւ ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացումը ակադեմիական առաջնահերթություն են, ո՛չ թե քաղաքական:

«Ցեղասպանագիտությունը օգնում է հասկանալ, թե ինչ պայմանների ներքո կարող են տեղի ունենալ ցեղասպանությունները եւ զանգվածային բռնության այլ ակտերը: Այն բացահայտում է մոտալուտ բռնության նախազգուշական նշաններն ու  օգնում է կանխատեսել նմանօրինակ հանցագործությունների տեւական հետեւանքները:

Շարունակական հետազոտությունների, հրապարակումների, գիտաժողովների կազմակերպման եւ կրթական նախաձեռնությունների միջոցով ինստիտուտը ձգտում է բարձրացնել ցեղասպանության և դրա կանխարգելման անհրաժեշտության մասին իրազեկվածությունը:

Զորյան ինստիտուտը որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն կոչված է իրականացնելու գիտահետազոտական ուսումնասիրություններ եւ բարձրացնելու մարդու համընդհանուր իրավունքներին, ցեղասպանությանը և սփյուռք-հայրենիք հարաբերություններին առնչվող հարցերի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը։ Դա արվում է գիտնականների եւ մասնագետների համակարգված շարունակական ջանքերի շնորհիվ՝ օգտագործելով համեմատական ​​և միջգիտակարգային ​​մոտեցում՝ համապատասխան բարձրագույն ակադեմիական չափանիշներին»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Շեշտվում է, որ ցեղասպանությունը որպես քաղաքական որոշում եւ հանցագործություն պետք է լինի համայն աշխարհի մտահոգության խնդիր բոլոր ժամանակներում (պատերազմների ժամանակ կամ խաղաղ պայմաններում), քանզի որեւէ ռասսայական, էթնիկ, ազգային կամ կրոնական խումբ լիովին ապահովագրված չէ մարդածին զազրելի հանցագործությունից։

«Ցեղասպանությունը քաղաքական ակտ է և աշխարհաքաղական իրողության հետեւանք, որի ծրագրման եւ իրագործման համար, ի թիվս այլ շարժառիթների, կարեւոր դեր ունեն նաեւ ոճրագործ պետության տնտեսական եւ տարածքային ծավալապաշտական նկրտումները:

Հայոց ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ իրագործված հանցագործություն, իր բնույթով եւս քաղաքական ակտ էր եւ տվյալ ժամանակաշրջանի աշխարհաքաղաքական իրողություն։ Առաջին աշխարհամարտը հարմար առիթ էր այն իրագործելու համար։ 

Հարկ է ընդգծել, որ Զորյան ինստիտուտը համագործակցել է Հայաստանի եւ հայաստանաբնակ գիտնականների հետ դեռեւս այն ժամանակ, երբ Հայաստանը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության անդամ էր։ Առաջին համագործակցության հուշագիրը ստորագրվել է երջանկահիշատակ  պարոն Դալլաքյանի հետ, ով Սփյուռքագիտության ինստիտուտի ղեկավարն էր այն ժամանակ։ 

Այնուհետ  շարունակել ենք աշխատել անկախ Հայաստանի Հանրապետությունում բոլոր վարչակարգերի օրոք՝ երբեւէ չներքաշվելով արտաքին կամ ներքին քաղաքական քննարկումների կամ քաղաքականության մշակման մեջ, քանզի Ինստիտուտը վեր է քաղաքականությունից, եւ կատարած աշխատանքը ուղղված է օժանդակելու գիտական եւ կրթական ոլորտների զարգացմանը։ 

Զորյան ինստիտուտում կրթությունը եւ ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացումը ակադեմիական առաջնահերթություն են, ո՛չ քաղաքական»,- եզրափակվում է ինստիտուտի տարածած հաղորդագրությունը: 

 

Հայերեն

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի