Հայաստան

Կառավարությունը Մեսրոպ Մեսրոպյանին առաջադրեց ՀԾԿՀ նախագահի թեկնածու

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը Մեսրոպ Մեսրոպյանին առաջադրեց ՀԾԿՀ նախագահի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեց Մեսրոպ Մեսրոպյանին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահված է կառավարությանը: «Նախագծով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը»,-ասաց Հարությունյանը:

Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց իր թեկնածությունն առաջադրելու և ցուցաբերած վստահության համար: Նա հավաստիացրեց, որ ԱԺ-ի կողմից հավանություն ստանալու և այդ պաշտոնում նշանակվելու դեպքում իր ողջ մասնագիտական գիտելիքներն ու աշխատանքային փորձը ներդնելու է հանձնաժողովի բնականոն աշխատանքը կազմակերպելու, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու համար: 

Մեսրոպ Մեսրոպյանին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակելու հարցը կքննարկվի և կքվեարկվի խորհրդարանում։ 

Մեսրոպ Մեսրոպյանը 2020-2021 թվականներին զբաղեցրել է Կոտայքի մարզպետի պաշտոնը։ 

Գարեգին Բաղրամյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 10-ին, հոկտեմբերի 18-ից նրա լիազորությունները դադարել էին: 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում