Սպորտ

«Ինտեր»-ը հաղթել է «Արսենալ»-ին. ՉԼ այլ արդյունքներ

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը հաղթել է «Արսենալ»-ին. ՉԼ այլ արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում կայացել են 4-րդ տուրի հերթական հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանի «Ինտեր»-ը սեփական հարկի նվազագույն հաշվով առավելության հասավ Լոնդոնի «Արսենալ»-ի նկատմամբ:  Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի մեկնարկային կազմում  չէր, սակայն փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսում:

Նույն նվազագույն հաշվով «Բավարիա»-ն հաղթեց «Բենֆիկա»-ին: ՊՍԺ-ն Փարիզում 1:2 հաշվով զիջեց «Ատլետիկո»-ին, իսկ Պրահայի «Սպորտա»-ն` «Բրեստ»-ին:

«Բարսելոնա»-ն 5:2 հաշվով առավելության հասավ «Ցրվենա Զվեզդա»-ի նկատմամբ, «Զալցբուրգ»-ը հաղթեց «Ֆեյենորդ»-ին 1:2 հաշվով: «Ատալանտա»-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Շտուտգարտ»-ի դարպասը:  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում