Մոդին «պատմական» է անվանել Թրամփի կանխատեսված հաղթանակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհավորել է հանրապետական Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ այն համարելով «պատմական», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Սրտանց շնորհավորում եմ իմ ընկեր Դոնալդ Թրամփին ընտրություններում տարած իր պատմական հաղթանակի կապակցությամբ: Մինչ Դուք ընդլայնում եք ձեր նախորդ ժամկետի հաջողությունները, ես անհամբեր սպասում եմ մեր համագործակցության նորացմանը՝ Հնդկաստանի և ԱՄՆ-ի համապարփակ գլոբալ և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար», - գրել է Մոդին X սոցիալական հարթակում:

«Եկեք միասին աշխատենք՝ ի բարօրություն մեր ժողովուրդների, և նպաստենք գլոբալ խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը», - հավելել է Հնդկաստանի ղեկավարը:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին այն բանից հետո, երբ Fox News-ը կանխատեսել է, որ նա հաղթել է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսին։ Ըստ Fox News-ի՝ Թրամփն ապահովել է ընտրիչների 277 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։ Ըստ այլ լրատվամիջոցների տվյալների՝ Թրամփն ապահովել է ընտրիչների 267 ձայն, Հարիսը՝ 224։ 

Միացյալ Նահանգներ

Fox News-ի կանխատեսումից հետո Թրամփը հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին

Թրամփն ընտրվելու կապակցությամբ արդեն շնորհավորանքներ է ստացել աշխարհի մի շարք երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Հունգարիայի, Իսրայելի ղեկավարներից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից։ 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան