Սպորտ

«Ռեալ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն պարտվեցին 4-րդ տուրում. ՉԼ այլ արդյունքներ

1 րոպեի ընթերցում

«Ռեալ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն պարտվեցին 4-րդ տուրում. ՉԼ այլ արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան հիմնական փուլի 4-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՊՍՎ-ն հաղթեց «Ժիրոնա»-ին 4:0 հաշվով: «Սլովան»-ը տանը պարտվեց  Զագրեբի «Դինամո»-ին 1:4 հաշվով:

Մադրիդի «Ռեալ»-ը Սանտիագո Բեռնաբեո մարզադաշտում պարտվեց «Միլան»-ին 1:3 հաշվով: «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ առավելության հասավ «Բայեր»-ի նկատմամբ` 4:0: Դորտմունդի «Բորուսիա»-ն նվազագույն հաշվով  առավելության հասավ «Շտուրմ»-ի նկատմամբ:

«Մանչեսթեր Սիթի»-ն հյուրընկալվելիս 4:1 հաշվով զիջեց «Սպորտինգ»-ին: «Սելթիկ»-ը տանը 3:1 հաշվով գերազանցեց «Լայպցիգ»-ին, իսկ «Մոնակո»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Բոլոնիա»-ին: «Լիլ»-«Յուվենտուս» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում