Սպորտ

Գերմանիան մտադիր է հյուրընկալել 2040 թվականի ամառային Օլիմպիական խաղերը

1 րոպեի ընթերցում

Գերմանիան մտադիր է հյուրընկալել 2040 թվականի ամառային Օլիմպիական խաղերը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան ցանկություն ունի հյուրընկալել 2040 թվականի 37-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է գերմանական DW-ն: 2040 թվականին Գերմանիան տոնելու է վերամիավորման 50-ամյակը և այդ նպատակով այս երկիրը հայտ կներկայացնի` հյուրընկալելու ամառային Խաղերը: Հաջորդ տարի կայանալիք մրցույթին պետք է մասնակցեն գերմանական մի քանի քաղաքներ` Բեռլինը, Լայպցիգը, Մյունխենը և Համբուրգը, ինչպես նաև Ռայն-Ռուրռյան մարզը:

2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կկայանան Լոս Անջելեսում, 2032 Խաղերը` ավստրալիական Բրիսբենում, իսկ 2036 թվականի Խաղերի անցկացման վայրը դեռևս հայտնի չէ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում