Սոցիալական բնակարաններում ապրողների համար կստեղծվեն կրթական ու հմտությունների զարգացման հնարավորություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սոցիալական բնակարանների ֆոնդը հարստացնելու նպատակով արդեն իսկ քարտեզագրվել ու որոշվել են հնարավոր այն շինությունները, որոնք առաջիկայում կվերանորոգվեն ու համապատասխանաբար կվերափոխվեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ։ 

«Առաջիկայում մենք կփորձենք որոշված այս շենքերը վերափոխել սոցիալական բնակարանների և հարստացնել մեր սոցիալական բնակարանների ֆոնդը, որովհետև, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի շարք հայրենակիցներ ունենք, որոնք մեր տրամադրած աջակցության ծրագրերով կամ տարբեր պատճառներով չեն կարողանալու բնակարան ձեռք բերել, կառուցել, բայց հնարավորություն կունենան սոցիալական բնակարաններում ապրել»,-ասաց նախարարը՝ ընդգծելով, որ սոցիալական բնակարանները չեն դիտարկվելու միայն որպես կացարան, այլ կստեղծվեն նաև որոշակի կրթական, վերապատրաստման հմտությունների զարգացման հնարավորություններ։

«Կփորձենք օգնել, որ այնտեղ իրենց համար դառնա որոշակի կենտրոն, որտեղ կարող են ոչ միայն ապրել, այլ նաև զարգացման որոշակի հնարավորություն ունենալ»,-հավելեց Մկրտչյանը։ 

Հայերեն Español فارسی

Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Չինաստանի ԱԳ նախարարը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ. BTA

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Դատախազություն

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում