Աշխարհ

Իսպանիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել արտակարգ իրավիճակ հայտարարել վատ եղանակի պատճառով

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել արտակարգ իրավիճակ հայտարարել վատ եղանակի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության նախագահ Ալբերտո Նունյես Ֆեյջուն կոչ է արել երկրում արտակարգ դրություն հայտարարել՝ կապված հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքներով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը պատրաստ է աջակցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կառավարությանը՝ աղետից տուժածների համար հրատապ օգնության փաթեթին հավանություն տալու, ինչպես նաև եվրոպական կառույցներից օգնություն խնդրելու համար։

Անցյալ շաբաթ Իսպանիայի հարավային և արևելյան մի շարք շրջաններում հեղեղումների պատճառով եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ էր սահմանվել։ Ամենից շատ տարերքից տուժել է Վալենսիայի Ինքնավար Համայնքը։ Այս պահին հայտնի է ջրհեղեղի հետևանքով գրեթե 220 զոհի մասին։ Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են:  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում