Երևան

Կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն՝ առավել արժեքավոր և երկարակյաց ծառեր

1 րոպեի ընթերցում

Կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն՝ առավել արժեքավոր և երկարակյաց ծառեր

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի փողոցներում 70-100 տարեկան ծառեր կան, որոնք տարիների ընթացքում կորցրել են կենսունակությունը, հիվանդ են ու քաղաքացիների համար ստեղծում են վթարային իրավիճակներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

«Տապալված ծառերը հեռացվում են տեղում՝ համապատասխան կառույցների որոշմամբ։

Պատահարների թիվը նվազեցնելու համար միայն այս տարի կենսունակությունը կորցրած և կենսունակության ավարտին մոտ, ինչպես նաև  ձևախեղված շուրջ 250 ծառ է հեռացվել՝ դրանք նորերով փոխարինելու նպատակով։ 

Երբեմն քաղաքացիների շրջանում այս ծրագիրը դժգոհություն է առաջացնում,  թեև այն առաջին հերթին իրենց անվտանգությունն ապահովելու նկատառումով է արվում։ 
Առաջիկայում մայրաքաղաքի մի քանի հասցեներում ևս կտեսնենք նոր՝ առավել արժեքավոր ու երկարակյաց ծառատեսակներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում