Թենիսիստ Էլինա Ավանեսյանը 44-րդն է WTA աղյուսակում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը նահանջել է WTA վարկանիշային աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասակարգման նոր աղյուսակում Էլինա Ավանեսյանը նախորդ աղյուսակի համեմատ նահանջել է մեկ հորիզոնականով. նա այժմ աշխարհում 44-րդն է:

Ռուսաստանում ծնված Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ 

Հայերեն English Español Русский