Սպորտ

«Ինտեր»-ը հաղթել է «Վենեցիա»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը հաղթել է «Վենեցիա»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում  «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Վենեցիա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվեց նվազագույն հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Հանդիպման միակ և հաղթական գնդակը 65-րդ րոպեին խփեց Լաուտարո Մարտինեսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: 

Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում երկրորդն է՝ 24 միավորով: 25 միավոր ունի «Նապոլի»-ն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում