Քաղաքականություն

Նախորդ ամիս Վրաստանից արտաքսվել է 60 օտարերկրացի

1 րոպեի ընթերցում

Նախորդ ամիս Վրաստանից արտաքսվել է 60 օտարերկրացի

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա հոկտեմբեր ամսին Վրաստանից արտաքսվել է 60 օտարերկրացի։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ միգրացիոն վարչությունը, նրանք Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Թուրքմենստանի, Բանգլադեշի, Լիբանանի, Իրաքի, Նիգերիայի, Հորդանանի, Ալժիրի, Եգիպտոսի և Գանայի քաղաքացիներ են։ 

Գերատեսչությունից հայտնել են, որ ձերբակալվածներից ոմանք ինքնակամ լքել են Վրաստանը, իսկ մյուսները բռնի կերպով վտարվել են երկրից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում