Հայաստան

Ամեն բան պետք է արվի կեսարյան հատումների ցուցանիշների կրճատման ուղղությամբ. նախարար

1 րոպեի ընթերցում

Ամեն բան պետք է արվի կեսարյան հատումների ցուցանիշների կրճատման ուղղությամբ. նախարար

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունն այս տարի վերանայել է ծննդօգնության ծախսային ուղղությունները՝ նկատի ունենալով Հայաստանում կեսարյան հատումների ցուցանիշները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանը: 

Նախարարը նշեց, որ ծննդօգնության ծախսային ուղղությունները վերանայել են՝ մտքում ունենալով Հայաստանում կեսարյան հատումների ցուցանիշները: «Ամեն բան պետք է արվի այդ ցուցանիշների կրճատման ուղղությամբ: Մեր ներդրած փոխհատուցման նոր ծրագրի հիմքում հենց դա է: Բարդացած ծնունդների, սովորական ծնունդների փոխհատուցման արժեքը հավասարեցվել և որոշ դեպքերում ավելի է, քան կեսարյան հատումների պարագայում»,-ասաց Ավանեսյանը: 

Նա նշեց նաև, որ պետությունն առաջին անգամ փոխհատուցում է ցավազրկման համար անհրաժեշտ էպիդուրալ միջամտությունը, ինչը կարևոր խոչընդոտներից է, որ կանայք խուսափում են բնական ճանապարհով երեխա ունենալուց: Նախարարը կարծում է, որ սա ևս որոշակի վարքագծային փոփոխություն կբերի:

Այս փոփոխությունները շարունակվելու են հաջորդ տարի: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում