ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը կարևորագույն բաղադրիչ է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում նաև առողջապահության ապահովագրության համակարգի ներդրումը և առողջապահական ծառայությունների հասանելիությունը կարևորագույն բաղադրիչ է։ Եվ մենք շարունակելու ենք աշխատել՝ ապահովելու այդ հասանելիությունը, որպեսզի վիզաների ազատականացման գործընթացը բարեհաջող ընթանա»,- ասաց Ավանեսյանը։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարը հայտնել էր, որ 2025 թվականին համակարգը չի ներդրվի։