Սպորտ

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է նոյեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 52-րդ հորիզոնականում է, Շանթ Սարգսյանը` 70-րդ, Գաբրիել Սարգսյանը` 96-րդ:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 14-րդն է:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 54-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 59-րդ, Աննա Սարգսյանը` 80-րդ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում