Սպորտ

Հայաստանի ծանրամարտի պատանեկան թիմի ներկայացուցիչները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել ԵԱ-ում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի պատանեկան թիմի ներկայացուցիչները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել ԵԱ-ում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամները հերթական մեդալներն են նվաճել Եվրոպայի ընթացիկ առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության մինչև 23 տարեկանների 89 կգ քաշային մարզիկների պայքարում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Մնացական Աբրահամյանը և Սուրեն Գրիգորյանը:

Մնացական Աբրահամյանը պոկեց 152 կգ և հրեց 191 կգ: Երկամարտի 343 կգ արդյունքով նա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:

Սուրեն Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 157 կգ: Այս ձևում նա նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրելով 193 կգ` Սուրեն Գրիգորյանը նվաճեց նաև փոքր ոսկե մեդալ:

Երկամարտի 350 կգ արդյունքով Սուրեն Գրիգորյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում