Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը ծանրամարտի պատանիների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանը հերթական մեդալն է բերում հայկական թիմին Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնության պատանիների 89 կգ քաշային կարգում Վալերիկ Մովսիսյանը երկու հաջող մոտեցմամբ պոկեց 150 և 155 կգ: Այս վարժությունում նա երկրորդն էր: Հրում Մովսիսյանը գլխավերևում պահեց 180 և 184 կգ: Երկամարտի 339 կգ արդյունքով նա Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր է:
Ծանրամարտի Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությունը կեզրափակվի նոյեմբերի 3-ին: