Սպորտ

Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Աննա Ամրոյանը դարձել է Եվրոպայի պատանիների առաջնության հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների առաջնության պատանիների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Ամրոյանը երկամարտի 228 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն: 76 կգ քաշային մարզիկների պայքարում Ամրոյանը պոկել է 100 կգ և հրել 128 կգ: 

Կանանց հավաքականից Եվրոպայի պատանեկան առաջնության ոսկե մեդալ էր նվաճել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում