Արարատյան փողոցի ճանապարհային էստակադան նորոգվում է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատյան փողոցի ճանապարհային էստակադան hոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը ժամը 08:00-20:00-ն, տեղամաս առ տեղամաս նորոգվելու է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Արարատյան փողոցում գտնվող էստակադայի երթևեկելի մասի դեֆորմացիոն կարերի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 8-ը ժամը 08:00-20:00-ն տեղամաս առ տեղամաս իրականացվելու են ճանապարհաշինարարական աշխատանքներ: Այդ ընթացքում էստակադան շարունակելու է մնալ երթևեկելի»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: