TikTok-ի հիմնադիրը դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ TikTok սոցիալական հարթակի հիմնադիր Չժան Յիմինը դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը։ Նրա կարողությունը գնահատվում է 49,3 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը 43%-ով ավելի է 2023 թվականի համեմատությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

41-ամյա Չժան Յիմինը հիմնադրել է ByteDance-ը՝ TikTok-ի մայր ընկերությունը, 2012 թվականին։ 2021 թվականին նա հրաժարվել է ընկերության ղեկավարի պարտականություններից, սակայն հանդիսանում է դրա 20%-ի սեփականատերը։

TikTok-ն աշխարհում ամենահայտնի սոցիալական մեդիայի հավելվածներից է՝ չնայած որոշ երկրներում մտավախություններ կան, որ այն կապեր ունի չինական պետության հետ։ Ընկերությունը բազմիցս հավաստիացրել է, որ անկախ է Չինաստանի կառավարությունից, սակայն ԱՄՆ-ն մտադիր է 2025 թ. հունվարից արգելել TikTok-ը, եթե ByteDance-ը չվաճառի այն։ 

Չնայած ԱՄՆ-ի ճնշումներին ByteDance-ի համաշխարհային եկամուտը 2023 թվականին աճել է 60%-ով, ինչն իր հերթին մեծացրել է Չժան Յիմինի կարողությունը։

Հայերեն English Türkçe

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի