Ըմբիշ Կարեն Ասլանյանը` ոչ օլիմպիական քաշերի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

63kg GR - Karen Aslanyan (ARM)

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը դարձավ ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարեն Ասլանյանը մրցեց Բուլղարիայի ներկայացուցիչ Աբու Մուսլիմ Ամաևի դեմ և մեկնարկից 30 վայրկյան անց առավելության հասավ 10:0 հաշվով:

Հայաստանի համար սա ընթացիկ առաջնության առաջին մեդալն էր:

Հայերեն Русский