ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների և երիտասարդների պայքարում մինչև 23 տարեկան տղաների 73 կգ քաշային կարգում Սահակյանը պոկեց 140 և հրեց 180 կգ: Երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոնն է:
Մինչ այս Եվրոպայի առաջնության չեմպիոն էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը և Ժորա Գրիգորյանը: