Տնտեսություն

Հայաստանում կրիպտոակտիվների մասին օրենք է մշակվում

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կրիպտոակտիվների մասին օրենք է մշակվում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կենտրոնական բանկը կառավարության հետ փոխգործակցությամբ կրիպտոակտիվների մասին օրենք է մշակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Այն քննարկել ենք նաև մասնավոր հատվածի հետ: Այս պահի դրությամբ մեր ունեցած մոտեցումը հիմնված է եվրոպական մոտեցմանը, որը խաղի որոշակի կանոններ է սահմանում այդ ոլորտի համար: Դրա վերաբերյալ ավելի մանրամասն կխոսենք, երբ նախագիծը կմտնի քննարկումների փուլ»,- նշեց Գալստյանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում