Իրան

Իրանը մտադիր է եռապատկել պաշտպանական ծախսերը

1 րոպեի ընթերցում

Tehran - September 9, 2019, Military Museum, Offensive Missiles of the Armed Forces of the Islamic Republic of Iran
Tehran - September 9, 2019, Military Museum, Offensive Missiles of the Armed Forces of the Islamic Republic of Iran

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմը մտադիր է եռապատկել երկրի պաշտպանական ծախսերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։

«Կաբինետն ակնկալում է հաջորդ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն ավելացնել գրեթե 200%-ով», - Tasnim-ը մեջբերում է նրա խոսքը։

Գործակալությունը հիշեցնում է, որ հոկտեմբերի 22-ին Փեզեշքիանը Մեջլիսին ներկայացրել է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը։

Նախագահի խոսքով՝ տարածաշրջանում ստեղծված իրադրությունը ու Իրանի ժողովրդին սպառնացող վտանգները ստիպում են երկրի իշխանություններին մեծացնել իրենց պաշտպանական հզորությունը։

Պաշտպանությունից բացի, բյուջեի նախագծում ներառված են նավթի արդյունահանման ավելացման, բժշկության զարգացման, ջրային ռեսուրսների բաշխման և բնակչության ամենաքիչ պաշտպանված խավերին աջակցության միջոցները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում