Աշխարհ

Ֆինլանդիայում ուկրաինական կողմի պահանջով ռուսական գույք են բռնագրավել

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայում ուկրաինական կողմի պահանջով ռուսական գույք են բռնագրավել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ֆինլանդիայի դատարանն առաջին անգամ որոշում է կայացրել բռնագրավել ռուսական սառեցված պետական ​​ակտիվները՝ ուկրաինական էներգետիկ ընկերության հայցից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է RBK-ն` հղում անելով Helsingin Sanomatին։

Նշվում է, որ խոսքը ուկրաինական  «Naftogaz» ընկերության հայցի մասին է։

Ըստ այդմ՝ առգրավվել է Հելսինկիի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնին պատկանող 3,3 հեկտար տարածքը։

Ավելի վաղ՝  Ֆինլանդիայի իշխանությունները կալանքի տակ էին դրել կենտրոնի շենքը և տարածքը 

«Naftogaz»-ը Ղրիմում կորուստների և կորցրած գույքի համար Ռուսաստանից 5 միլիարդ դոլար վերադարձնելու հայցը ներկայացրել էր անցյալ ամառ՝ Հաագայի արբիտրաժային դատարանի համապատասխան որոշումից հետո: Այնուհետև դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել ուկրաինական ընկերությանը, որի գումարը պետք է հավասար լինի Ղրիմում նրա ակտիվների իրական շուկայական արժեքին մինչև դրանց օտարումը: 

Ընկերությունը նախազգուշացրել է, որ եթե Մոսկվան հրաժարվի, Կիևը կարող է դատական ​​վճիռը կիրառել այն երկրների տարածքում, որտեղ կան ռուսական ակտիվներ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում