Ասիա

ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Դոհայում կմասնակցի հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված ցուցահանդեսին

1 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Դոհայում կմասնակցի հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 28-ին մեկնել է Կատարի Պետություն՝ մասնակցելու Դոհայում անցկացվելիք հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված «MILIPOL Qatar 2024» համաշխարհային ցուցահանդեսին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ այցի ընթացքում Վահե Ղազարյանը հանդիպում է ունենալու Կատարի Պետության ներքին գործերի նախարարության պետնախարար Շեյխ Աբդալազիզ բըն Ֆայսալ Ալ Թանիի հետ։ Քննարկվելու են երկու երկրների ներքին գործերի նախարարությունների՝ հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության ամրապնդման հարցեր: 

Հաշվի առնելով արտակարգ իրավիճակներում և աղետներին օպերատիվ ու արդյունավետ արձագանքելու Կատարի Պետության հարուստ փորձը՝ քննարկվելու են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության անձնակազմի վերապատրաստման և նյութատեխնիկական աջակցության հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում