Տնտեսություն

Հայաստանից ոսկու վերաարտահանումը նվազում է. ՀՀ ֆինանսների նախարար

1 րոպեի ընթերցում

Հայաստանից ոսկու վերաարտահանումը նվազում է. ՀՀ ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից արտահանման բարձր աճը պայմանավորված է հիմնականում ոսկու վերաարտահանմամբ, սակայն վերաարտահանման ազդեցությունները գնալով փոքրանում են: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում: 

«Հունվար-սեպտեմբերին գրանցվել է ապրանքների արտահանման 2.1 անգամ աճ, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն առանց ոսկու արտահանման աճել է շուրջ 1.4 տոկոսով: Բարձր աճը պայմանավորված է հիմնականում ոսկու վերաարտահանմամբ»,-ասաց Հովհաննիսյանը:

Հունվար-սեպտեմբերին ներմուծման աճը կազմել է 56.5 տոկոս, սակայն առանց վերաարտահանման ազդեցության ներմուծումը նվազել է շուրջ 5.2 տոկոսով:

«Վերաարտահանման ազդեցությունները գնալով փոքրանում են: Նախորդ տարվա վերջում և այս տարվա առաջին կիսամյակում ունեցել ենք ոսկու վերաարտահանման զգալի աճ: Այս միտումները գնալով իջնում են: Եվ մենք կարծում ենք, որ մյուս տարի սա շարունակելու է իջնել»,-ասաց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում