Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 3 ներկայացուցիչ հաղթանակ է տոնել պրոֆեսիոնալ ռինգում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 3 ներկայացուցիչ հաղթանակ է տոնել պրոֆեսիոնալ ռինգում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մի քանի ներկայացուցիչ նորամուտ է նշել պրոֆեսիոնալ ռինգում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երևանում` Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպած «Ночь чемпионов» երեկոյի ընթացքում Արթուր Բազեյանը պարտության է մատնել Մոլդովայի ներկայացուցիչ Վիկտոր Վակուլիային։ Բազեյանը հենց մեկնարկից շատ ակտիվ է եղել և 6-րդ ռաունդի վերջում նրա դիպուկ հարվածաշարի ժամանակ մրցավարը դադարեցրել է մենամարտն ու տեխնիկական նոկաուտով հաղթանակը շնորհելով Բազեյանին։

Հայաստանի բռնցքամարտի ընտրանու անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը պարտության է մատնել վրացի Օթարի Գոգոբերաշվիլիին: 

Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը 2-րդ ռաունդում հաղթել է Պակիստանի ներկայացուցիչ, մինչև այդ անպարտելի Թեյմուր Խանին և դուրս է եկել IBA PRO աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ։

Երեկոյի գլխավոր մենամարտում նոկաուտով հաղթանակ է տոնել նաև վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը, որը գերազանցել է դանիացի Կիմ Լյունգվիստին։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում