Ասիա

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Թաիլանդից ժամանած ուխտավորների

1 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Թաիլանդից ժամանած ուխտավորների

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում hոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Թաիլանդից ժամանած ուխտավորների՝ ուղեկցությամբ Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արթո Արթինյանի:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում Տիար Արթինյանը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել հյուրերին և նրանց այցելության նպատակը, այն է` ճանաչել Հայաստանը որպես հարուստ մշակույթ ունեցող հնագույն քրիստոնյա երկիր:

Ողջունելով ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունն ընդգծել է, որ նման այցերը մեծապես նպաստում են երկու ժողովուրդների փոխճանաչողությանը և միջմշակութային կապերի զորացմանը։

Իր խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձել է նաև հայ ժողովրդի կյանքում Հայոց եկեղեցու ունեցած առանձնահատուկ դերակատարությանը, ինչպես և արցախյան պատերազմի աղետալի հետևանքով պայմանավորված՝ հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարման գործում եկեղեցու առաքելության կարևորությանը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում